Բացահայտվե՞լ է ՍԴ հարցի մոտալուտ լուծումը

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հրապարակել է խորհրդարանի փետրվարի վեցի արտահերթ նիստի օրակարգի վերաբերյալ տեղեկություն, որով «Իմ քայլը» մեծամասնությունը պատրաստում է մի շարք օրենսդրական փոփոխություններ՝ էական խնդիրներում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է ՍԴ-ին և հանրապետության նախագահին:

Մեծամասնությունը, համենայն դեպս՝ ըստ Էդմոն Մարուքյանի գրառման, նախատեսում է չեղարկել օրենքների սահմանադրականության համար ՍԴ դիմելու Ազգային ժողովի պարտավորությունը՝ այն թողնելով, այսպես ասած, կամավորության սկզբունքի վրա: Այդ փոփոխությունը նախատեսում է կիրարկման ժամանակահատված, մինչև Սահմանադրության փոփոխության ընդունումը:

Միաժամանակ նախատեսվում է, ըստ Մարուքյանի հրապարակման, որ Սահմանադրության փոփոխությունն էլ հրապարակելու համար չի ուղարկվի հանրապետության նախագահին, այլ կհրապարակվի Ազգային ժողովի նախագահի միջոցով: Նախատեսվում է նաև Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համալրում իրականացնել ոչ թե Ազգային ժողովի միայն հերթական, այլ նաև արտահերթ նիստերի միջոցով:

Մեծամասնությունը դեռևս հանգամանալից չի մեկնաբանել Էդմոն Մարուքյանի տարածած տեղեկությունը:

Ներկայիս վիճակը հիմք է տալիս եզրակացնելու, որ թերևս այդ փոփոխությունների միջոցով է դիտարկվում ՍԴ հարցի այն «շուտով» հանգուցալուծումը, որ տեսնում է իշխանությունը, և որի մասին հայտարարել է վարչապետը:

Ստացվո՞ւմ է, որ ԱԺ օրենքով փորձ է արվում, ըստ էության, ժամանակավորապես «օրենքից դուրս» դնել ՍԴ-ն, մինչև խնդիրը լուծվի Սահմանադրության փոփոխության արդեն փաթեթային տարբերակով:

Միևնույն ժամանակ, բայց, այս հանգամանքը առաջացնում է 2 հարցադրում, որից մեկը հնչեցնում է Մարուքյանը: Դա կապված է Վենետիկի հանձնաժողովի արձագանքի հետ: ԼՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարում է, որ ԱԺ նախատեսած փոփոխությունը պետք է անցնի Վենետիկի խորհրդատվությամբ, քանի որ խոսքը վերաբերում է կարևոր նշանակությամբ լիազորությունների բաշխման կամ վերաբաշխման հարցին:

Ի՞նչ արձագանք կտա Վենետիկի հանձնաժողովը, եթե դարձյալ հիշենք այն հանգամանքը, որ ՍԴ հարցը փաստորեն վճռորոշ այս փուլ մտավ այն բանից հետո, երբ Հրայր Թովմասյանը տեսակապ էր ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահի և ներկայացուցիչների հետ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *