Ես կուռքեր չունեմ շատ,շատ դժվար եմ մարդկանց վստահում … Նիկոլը այն եզակիներից է ում հավատացի . Հիմա ավելի եմ հավատում, քան` մեկ ու կես տարի առաջ

«Գրառումս հասարակ մահկանացուների համար է։Աստվածային` կատարյալները կարող են չկարդալ
Ես կուռքեր չունեմ ,երբեք ոչ մեկի և ոչինչ չեմ երկրպագել…գուցե վատ է բայց շատ,շատ դժվար եմ մարդկանց վստահում ։Իմ կրոնը իմ հայրենիքն է,ուրիշ կրոն չունեմ ։Շատ վատ բնավորություն ունեմ ,կոշտ ,չենթարկվող։Ինձ հնարավոր չէ համոզել, կաշառել ,թելադրել …մինչև աչքովս չտեսնեմ չեմ հավատում ,մինչև ականջովս չլսեմ չեմ հավատում։Իմ հետ դժվար է ,որովհետև միակ հավատքը որ ունեմ դա ազնվությունն է ,ազնիվ լինել առաջին հերթին ինքս իմ խղճի առաջ …

Հիպնոզների ու մանիպուլյացիաների չեմ ենթարկվում…Շատ բարդ ու ծանր մարդ եմ ,հենց դրանից է,որ եզակի մարդկանց եմ հավատում։

Հիպնոզների ու մանիպուլյացիաների չեմ ենթարկվում…Շատ բարդ ու ծանր մարդ եմ ,հենց դրանից է,որ եզակի մարդկանց եմ հավատում։ Էս ամենը գրեցի միմիայն նրա համար ,որ հասկանաք թե ինչ ”արժե” իմ վստահությունը։
Նիկոլը այն եզակիներից է ում հավատացի։Խոստովանեմ, որ ինձ հատուկ համառությամբ շատ դժվար,բայց համոզված եկա էդ վստահությանը։
Իմ ներքին ձայնը դեռ երբեք ինձ չի խաբել ,ես հավատում եմ էս մարդուն։Հիմա ավելի եմ հավատում, քան` մեկ ու կես տարի առաջ։
Մարդկանց մեծ մասը էկրանի առաջ նստած րոպեն մեկ մի բան գրում, հինգ րոպեն մեկ տեսակետա փոխում ,հավատում եմ… կես ժամ հետո չեմ հավատում ,հըն ստեղ սխալվեց ,վայ էս մի բանը սրտովս չէ …սա հեշտ է,նույնիսկ հինգ իմաստալից բառ մի տողով շարադրել չիմացողը կանի։

Գիտեք հեշտա՞, համ նախկին հրեշաոհմակի դեմ պայքարել ,համ գիշեր ցերեկ աշխատել որ նախկինների դրած ռումբերը հանկարծակի չպայթեն ,ընտանիքի հայր ու ամուսինը մնալ,արտաքին ու ներքին թշնամու դեմ կռիվ տալ ,ընկնել, ելնել ու էսքանից հետո պարզ նայել ժողովրդի աչքերին ժպտալ, հույս տալ,առաջնորդել…
Մարդ է ,հո քար չի որ երբեք չսխալվի, չհոգնի,չհիասթափվի…

Մարդը ամեն ինչ տալիս է մեզ ,ծերացավ մեր ձեռը ,մեր խնդիրների հոգսից ,ու արժանի է որ մենք էլ մի կաթիլ հանդուրժողականություն դրսևորենք իր հանդեպ։

Հավատարմությունն ու վստահությունը պետք է փոխադարձ լինի ,հակառակ դեպքում կստացվի որ ԷՇազգին ճիշտ էր, ու շուտով ժողովուրդը կդավաճանի Նիկոլին։

Դե արդեն դուք մտածեք, ԷՇը ճիշտ էր ,թե՞ սխալ կարծիք ունի ժողովրդի մասին ։
Ես վստահ ասում եմ ,որ հավատում , վստահում եմ ու չեմ դավաճանելու։

Իմ պարագայում ԷՇը սխալվել է ,ի՞սկ քո…»

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *