«Ես մենակյաց եմ»․ Իննա Խոջամիրյանը՝ նոր ֆոտոշարքի ու իր կյանքի ֆիլմերի մասին

Դերասանուհի Իննա Խոջամիրյանն իրեն «մենակյաց» բնութագիրն է տալիս։ Գրքերի ու ֆիլմերի սիրահար դերասանուհին սեփական կյանքը եռաժանր է համարում՝ թրիլլեր, դրամա, ֆանտաստիկա։ Խոսելով սիրելի դերասանուհիների մասին` Իննան ժպիտով նկատեց, որ իրեն հաճախ նմանեցնում են Ջուլիա Ռոբերտսին։

Մասնագիտությամբ հոգեբան, նախասիրությամբ կինոսեր, հայտնի՝ որպես դերասանուհի․ այս երեքը միացնելով՝ Իննան մինիմալիստական նոր ֆոտոշարք է ներկայացրել։ Սպիտակ սենյակ, սև կոստյում ու կարմիր շրթներկ։ Սա կլիներ դասական ֆոտոշարք, եթե դերասանուհու շրթներկը լղոզված չլիներ։ Նկարահանման հրապարակում պատահական հղացած միտքը ֆոտոշարքը դարձրել է «Ջոկեր» ֆիլմի թեմայով։

«Օսկար» մրցանակաբաշխությանն ընդառաջ եւ տարվա ամենաքննարկված ֆիլմից ոգեշնչված լուսանկարները դերասանուհին տրամադրել է Tert.am Life-ին ու խոսել ֆիլմերի մասին:
-Ինչպե՞ս եք ընտրել ֆոտոշարքի թեման, ինչո՞ւ հենց «Ջոկեր»։

-Մտահղացումից իրականություն մեզ մոտ քսան րոպե տևեց: Ամեն բան ինքնաբուխ ստացվեց։ Չգիտեմ որքանով լավ ստացվեց կամ ինչ ստացվեց, քանի որ Գաղափարը լուսանկարչինն էր. ի սկզբանե որոշված չէր «Ջոկեր» ստանալ։ Նկարելու էինք լղոզված կարմիր շրթներկով աղջկա, որն էլ տեղում ծնեց «Ջոկերի» կերպար ստանալու միտքը:

— Կարելի՞ է ենթադրել, որ այս տարի «Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում Ձեր ֆավորիտ ֆիլմը հենց «Ջոկեր»-ն է։ Ի՞նչն է տպավորել Ձեզ այդ ֆիլմում։

-Չեմ կարող ասել, թե ֆավորիտ ֆիլմը «Ջոկեր»-ն է: Այս տարի հզոր ռեժիսորների եւ դերասանների ֆիլմեր են առաջադրված՝ Քվենտին Տարանտինո «Մի անգամ Հոլլիվուդում», Մարտին Սկորսեզե «Իռլանդացի»-ն, Ջեյմս Մենգոլդ «Ֆորդն ընդդեմ Ֆերրարիի»։ Կարճ ասած՝ դժվար ընտրություն է: «Ջոկեր»-ն ինձ համար հաղթական է գլխավոր դերակատար Խոակին Ֆենիքսի գործոնով․ կարծում եմ, «Լավագույն դերասան» անվանակարգում «Օսկարը» միանշանակ նա պետք է տանի:

— «Ջոկեր» կերպարն այդ ֆիլմում մարդ էր, որն ուներ հոգեբանի օգնության կարիք։ Մասնագիտությամբ ունենալով համապատասխան կրթություն՝ ինչպե՞ս եք դուք բնորոշում նրան։

-Ջոկերի կերպարը հավաքական է։ Այս թեմայով իմ դիտած ֆիլմերից նրա հերոսը լավագույնս հենց այստեղ է պատկերված, քանի որ կերպարի ընդհանուր բնութագիրը հետաքրքիր ձևով համակցել են ծիծաղի էպիլեպսիայի հետ։ Սա հազվադեպ հանդիպող խանգարում է, որը, ինչ խոսք, վառ ու տպավորիչ գույներ էր տվել ֆիլմին:

— Աչքի անցկացնելով ֆիլմի հետ կապված մեկնաբանություններն ու պրոֆեսիոնալ մակարդակով կերպարի վերլուծությունը՝ տեսնում ենք շատ հակասական կարծիքներ։ Հերոսը վիճելի տեսակ է։ Դուք արդարացնո՞ւմ, թե՞ մեղադրում եք նրան։

-Մասնագիտական տեսանկյունից նմանեցնում եմ հակասոցիալական անձնային խանգարում ունեցող մարդկանց, ովքեր հակված են բռնությունների, օրինազանցությունների: Կերպարն ու ֆիլմն ինքնին վիճելի են:

Հոգեվերլուծական տեսանկյունից իմ տեսած Ջոկերն արդարացված է. ոչ լիարժեք ընտանիքում մեծացած տղա, ում ֆիզիկական ու հոգեկան բռնությունների են ենթարկել (առաջին հերթին մայրը, այնուհետև մոր սիրեկանները), սոցիումից իզոլացված ու անտեսված լինելու, ծնողական հուզական կապի բացակայության, պարբերաբար ծաղրի եւ ճնշումների ենթարկվելու պարագայում ցանկացած հոգեկան անհավասարակշիռ գործողություն ինձ համար արդարացված է:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *