Պաղեստինը խզում է հարաբերությունները ԱՄՆի եւ Իսրայելի հետ

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը փետրվարի 1-ին հայտարարել է, որ ինքը տեղեկացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին «դարի գործարք» ծրագրի ֆոնին այս երկու պետությունների հետ բոլոր հարաբերությունների խզման մասին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

«Մենք երկու նամակ ենք ուղարկել. Մեկը Իսրայելի վարչապետի պաշտոնակատար Բենյամին Նեթանյահուին, մյուսը՝ ԱՄՆ-ին, այն մասին, որ Պաղեստինը ոչ մի հարաբերություն չի ունենա նրանց հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, կապված նախկինում ստորագրված համաձայնագրերի և միջազգային իրավունքի` նրանց կողմից խախտման հետ»,-հայտարարել է Պաղեստինի առաջնորդը ՝Կահիրեում անցկացվող արաբական պետությունների լիգայի արտահերթ նիստին, որը նվիրված է արաբական երկրների` «դարի գործարքին» տրած արձագանքների քննարկմանը:

Աբբասի խոսքերով ԱՄՆ-ն այլևս չի կարող բարեկամ համարվել Պաղեստինի համար:

Միևնույն ժամանակ Աբբասը նշել է, որ ինքը նախկինում տեղեկացրել էր ԱՄՆ նախագահին Պաղեստինը ապակայունացված պետություն դարձնելու մտադրության մասին՝ չնայած որոշ խմբակցություններ դեմ են նրա այդ գաղափարին:

Հունվարի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է Իսրայելի և Պաղեստինի նոր սահմանների քարտեզը՝ ըստ իր առաջարկած «դարի գործարքի»:

Հրապարակված քարտեզով Պաղեստինը, ենթադրաբար, երկու մայրուղիներով կմիանա Հորդանանի սահմանային անցումներին: Պաղեստինյան Արևմտյան ափը Հորդանանից կբաժանվի իսրայելական տարածքի գծով:

Ըստ Թրամփի առաջարկած քարտեզի՝ սիրիական Գոլանի բարձունքները Իսրայելի տարածք են հանդիսանում:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *