Անգլիայի կառավարությունը ժխտում է էլ․ սիգարետի մասին ապատեղեկատվությունը

Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքում տեղ գտած հոդվածում անդրադարձ է կատարվում էլեկտրոնային սիգարետի մասին առասպելներին։ Հոդվածում նշվում է, որ էլեկտրոնային սիգարետն ու այրվող սիգարետը նույնը չեն, ու չպետք է կարգավորվեն նույն կերպ։

Էական է, որ Անգլիայի 7 մլն ծխողները տեղեկացված լինեն այդ տարբերության վերաբերյալ ու իրենց առողջությանը վերաբերող որոշում կայացներիս ճշգրիտ տեղեկատվություն ունենան։ Էլեկտրոնային սիգարետը զերծ չէ ռիսկերից, սակայն ծխելու համեմատ ավելի քիչ ռիսկ է ներկայացնում եւ օգնում է հազարավոր ծխողների հրաժարվել սիգարետից ու ծխից։

Մեծ Բրիտանիայի Առողջապահության հանրային գործակալության (Public Health England – PHE) «Փաստեր էլեկտրոնային սիգարետի վերաբերյալ» զեկույցի հրապարակումից հետո մամուլում հայտնվեցին զանազան մեկնաբանություններ։ Առհասարակ, էլեկտրոնային սիգարետի մասին հակասական շատ տեղեկատվություն կա։

Զարմանալի չէ, որ էլեկտրոնային սիգարետի ու վեյփինգի մասին կան սխալ պատկերացումներ ու թյուրըմբռնում։ Այս հոդվածում անդրադառնում ենք ամենահայտնի առասպելներին ու ներկայացնում փաստերը։

Էլեկտրոնային սիգարետի մասին Առողջապահության ազգային գործակալությունը վերջերս անկախ հետազոտություն է անցկացրել, որը հեղինակել են ծխախոտի դեմ պայքարի ոլորտում առաջատար գիտնականները։ Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են Մեծ Բրիտանիայում չափահասների ու դեռահասների կողմից էլեկտրոնային սիգարետի օգտագործման արդի փաստերը։

Չնայած էլեկտրոնային սիգարետների վերաբերյալ լրատվամիջոցների առաջացրած խառնաշփոթին, նվազեցված ռիսկի մասին ապացույցները շատանում են։ Չնայած էլեկտրոնային սիգարետը զերծ չէ ռիսկերից, սիգարետի հետ համեմատ այն շատ ավելի քիչ վնասակար է։

Այս տեսակետը կիսում են առանցքային մի քանի կառույցներ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիայի քաղցկեղի հետազոտման ինստիտուտը, Բրիտանական բժշկական միությունը, Բժիշկների թագավորական քոլեջը, իսկ վերջերս էլ Միացյալ նահանգների գիտական գերագույն կառույցը՝ Գիտությունների, ինժեներության ու բժշկության ազգային ակադեմիաները։

ԱՌԱՍՊԵԼ 1. Էլեկտրոնային սիգարետը կարող է «պոպկորն թոքեր» հիվանդություն առաջացնել․
Ամենատարածված մտահոգություններից մեկն այն է, որ էլեկտրոնային սիգարետը կարող է թոքերի հիվանդության պատճառ դառնալ։ Մտահոգության առաջացման պատճառն այն է, որ էլեկտրոնային սիգարետի կազմի մեջ մտնող որոշ բուրավետիչներ պարունակում են դիացետիլ, որը մեծ դոզաներով կարող է օբլիտերացնող բրոնխիոլիտի առաջացման պատճառ դառնալ։ Հիվանդությունը ստացել է «պոպկորն թոքեր» անվանումը, որովհետև 1-ին անգամ ախտորոշվել է ադիբուդիի գործարանի աշխատակիցների մոտ։
Այնուամենայնիվ, դիասետիլը Միացյալ Թագավորությունում էլեկտրոնային սիգարետի արգելված բաղադրիչ է։ Նախկինում այդ նյութը հայտնաբերվել է էլեկտրոնային որոշ հեղուկներում, սակայն սիգարետի ծխի համեմատ անհամեմատ ավելի ցածր մակարդակներով: Եվ անգամ սիգարետի դեպքում ծխելը այս հազվագյուտ հիվանդության առաջացման առաջնային պատճառը չէ։

ԱՌԱՍՊԵԼ 2. Էլեկտրոնային սիգարետը կարգավորված չէ ու պարզ չէ, թե ինչ է դրանց մեջ․
Մեծ Բրիտանիան աշխարհի՝ էլեկտրոնային սիգարետի ամենախիստ կարգավորումներ կիրառող երկրներից է։ Համաձայն 2016 թվականին ընդունված «Ծխախոտային ու հարակից արտադրանքի մասին» կանոնակարգի, էլեկտրոնային սիգարետը պետք է համապատասխանի որակի ու անվտանգության նվազագույն չափանիշներին, ինչպես նաև սպառողների տեղեկացված ընտրությունն ապահովելու համար անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու նպատակով փաթեթավորման և պիտակավորման պահանջներին։

Արտադրողը պետք է ցանկացած արտադրատեսակի մասին մանրամասն տեղեկատվություն ներկայացնի Միացյալ Թագավորության Դեղորայքի ու առողջապահական արտադրանքի կարգավման գործակալությանը (MHRA)՝ ներառյալ էլեկտրոնային սիգարետի ողջ բաղադրիչների ցուցակագրումը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *