Արթրոզի զարգացման մասին հուշող 3 ախտանշան, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել

Հոդացավերը բավական տարածված հարց են, հատկապես այն մարդկանց մոտ, որոնք շատ ակտիվ են կամ վազքով են զբաղվում: Սա կարող է պայմանավորված լինել հոդերի շուրջը գտնվող մկանների կամ ջլերի վնասվածքներով, ձգումով կամ ջլաբորբով: Նման խնդիրները սովորաբար չափազանց էական բնույթ չեն կրում և հեշտությամբ են բուժվում, բայց լինում են դեպքեր, երբ հոդացավը հուշում է շատ ավելի վտանգավոր հիվանդությունների վերաբերյալ:

Մասնագետների խոսքով՝ եթե հոդացավերն ի հայտ են գալիս պարբերաբար, ապա հարկավոր է անպայման դիմել բժշկին, որովհետև այս դեպքում խնդիրը կարող է պայմանավորված լինել արթրոզով (օստեոարթրիտ): «Արթրիտի հիմնական առանձնահատկությունը հոդի այտուցն է:

Բայց հիվանդության վաղ ախտանշան կարող են լինել նաև ցավը, տհաճ զգացողություններն ու հոդի կաշկանդվածությունը», — նշում է Ջոն Հոփքինսի համալսարանին կից գործող արթրիտի կենտրոնի կլինիկական վիրահատությունների գծով տնօրեն, բժիշկ-ռևմատոլոգ Ուզմա Հաքը:

Արթրոզը ներառում է ավելի քան հարյուր զանազան ախտաբանական վիճակ, որոնք ազդում են հոդերի և հարակից հյուսվածքների վրա: Դրանք բաժանվում են 2 հիմնական խմբի, որոնք են բորբոքային արթրիտը (ռևմատոիդ) և արթրոզը (օստեոարթրիտ, օստեոարթրոզ):

Այս խանգարումը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել, ուստի դրա վաղ ախտանշաններն իմանալն ու ժամանակին դրա դեմ միջոցներ ձեռնարկելը շատ էական է: Արթրոզի զարգացման վերաբերյալ կարող են հուշել այնպիսի խնդիրները, ինչպիսին են.

· ծնկահոդի, ազդրի, ողնաշարի, ոտքի բթամատի և ուրիշ հոդերի ցավերը,
· հոդի շուրջ նկատվող այտուցը, որը չի ուղեկցվում ջերմության բարձրացմամբ,
· ցավը, տհաճ զգացողություններն ու հոդի կաշկանդվածությունը, որոնք պայմանավորված են ակտիվությամբ:

Այս ախտանշանների դեպքում հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին ու բուժզննում անցնել՝ հետագա ցուցումները ստանալու նպատակով: Արթրոզն այն հիվանդություններից է, որոնք հարկավոր է պահել մշտական վերահսկողության տակ, ուստի պետք է շատ զգոն լինել: «Արթրոզը չի բուժվում, բայց կան քայլեր, որոնք կարելի է ձեռնարկել ցավն ու կաշկանդվածությունը մեղմելու համար: Այսօր շատ բան կարելի է անել, որ օգնենք պացիենտին բարելավել ինքնազգացողությունը», — ընդգծում է Քլիվլենդի կլինիկայի ռևմատոլոգիական ու իմունաբանական հիվանդությունների բաժնի բժիշկ-ռևմատոլոգ Ռոշալ Ռոսիանը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *