Ընտիր շերտավոր խմոր, որը չստացվելու ոչ մի տարբերակ չունի

Այսօր պատրաստելու ենք ընտիր Շերտավոր խմոր, որը չստացվելու ոչ մի տարբերակ չունի, անգամ սկսնած թխողները հենց 1-ին անգամից կստանան պղպղջակներով գրդնակվող խմոր և հրաշալի շերտերով թխվածք։

Բաղադրիչներն էլ բավականին պարզ են, ընթացքում կտեսնեք.

Բաղադրիչներ

Ձվի դեղնուց — երեք հատ, երեք բաժակ գոլ ջուր
Ձիթայուղ — մեկ բաժակ — երկու հարյուր գրամանոց
Քացախ — մեկ ճ․ գդ․, Լիմոնի աղ — 0,5 թ․ գդ․, Աղ — մեկ թեյի գդալ
Ալյուր — մեկ կգ․ մոտ, այնքան որ ստացվի փափուկ ձեռքերին չկպնող խմոր
Կարագ — յոթ հարյուր հիսուն գրամ (3 տուփ- կես տուփ յուրաքանչյուր գնդի համար)
Պատրաստման եղանակը

Երեք ձվի դեղնուցը առանձնացնենք, մի փոքր խառնենք: Պետք է ավելացնենք երեք բաժակ գոլ ջուր, բաժակի չափսը երկու հարյուր գրամ է: Յուրաքանչյուր բաղադրիչը լցնելուց հետո խառնում ենք և անցնում հաջորդին: Նույն բաժակով լիքը ձիթայուղ ենք լցնում: Այնուհետև քացախ մեկ ճաշի գդալ: Որին կհաջորդի մեկ թեյի գդալ աղը, կարելի է և ավելի քիչ ավելացնել աղ: Կես թեյի գդալ լիմոնի աղ ենք լցնում, դա շերտավոր խմորի պարտադիր բաղադրիչն է, կարելի է ասել։

Այժմ սկսում ենք ալյուրը լցնել այնքան, որ ստացվի փափուկ ձեռքերին չկպնող խմոր, մոտավորապես մեկ կիլոգրամ է լինելու: Սկզբնական կարելի է երկու-երեք բաժակ լցնել, ապա պարբերաբար ավելացնել խառնելով ըստ անհրաժեշտության:

Սեղնանին ավելի հարմար է․ շարունակենք սեղանի վրա: Երբ արդեն խմորը կհավաքվի և չի կփչի մատներին, արդեն կարող ենք գլանակաձև զանգվածը մեր, բաժանել վեց մասի: Վեց գունդը իդեալական է այս չափաբաժնի համար, որ հետագայում էլ հեշտ լինի բացելը:

Գնդում ենք յուրաքանչյուր չափաբաժինը և սկուտեղը ալրոտում ենք և շարում վրան: Կերակրի թաղանթով անպայման ծածկենք, կարող ենք նաև յուրաքանչյուրը առանձին առանձին ցելոֆոնապատենք, սակայն այս կերպ էլ շատ հարմար է, վրան էլ սրբիչով կծածկենք և մեկ ժամով կդնենք կողքի, որ խմորը հանգստանա: 1 ժամ անց արդեն պետք է կարագով լցոնենք, բառիս բուն իմաստով, այս փուլում գրդնակ չենք օգտագործում, պարզապես մի փոքր ալրոտենք տարածքը և խմորը մատներով բացենք մի փոքր:

0,5 տուփ փափկած կարագը 200-225 գրամ դնում ենք այս խմորե շրջանակի կենտրոնում, մի փոքր տարածում մատներով և փակում մեր լցոնած գունդը ահա այսպես: Բոլոր գնդերը կարգավորելուց հետո, դե կարագով լցոնելուց և ցելոֆոնապատելուց հետո թողնում ենք 1 ժամով հանգստանա: 1 ժամ անց արդեն պետք է 1-ին անգամ բացենք՝ գրդնակենք:

Գրդնակում ենք մեծ տրամագծով որքան հնարավոր է, այն պետք է ծալենք հետևյալ սկզբունքով, աջից դեպի կենտրոն բերենք և նույնն էլ ձախից, այնպես, որ իրար վրա չնստեն եզրերը և հատվեն ուղիղ կենտրոնում: Ապա վրա ենք բերում և ծալում ենք հենց կենտրոնից: Շերտավոր խմորի դեպքում ամեն նրբություն պետք է հաշվի առնել, քանի-որ անգամ ծալելու ձևից կախված խմորի որակը կարող է ընկնել: Ահա այսպես իրար վրա բերելով, նորից հետևելով, որ ծալքերը իրար վրա չընկնեն ծալում ենք, կրկին շարում սկուտեղի վրա և նորից պետք է թողնենք մեկ ժամով հանգստանալու սենյակային ջերմաստիճանում:

Այս ընթացքում դեռ սառնարան դնելու կարիք չկա: Մեկ ժամ անց 2-րդ անգամ ենք բացելու: Եվս մեկ նրբություն, մինչև գրդնակել սկսելը հարկավոր է մատներով մի փոքր տարածել այնպես, որ աջ և ձախ կողմերից շերտերը հնարավորինս չլղոզվեն և հնարավորինս երկար ժամանակ պահպանվեն գրդնակելու ընթացքում: Հերթական անգամ բոլոր գնդերը բացել և նշված սկզբունքով փակելուց հետո կրկին թողնում ենք մեկ ժամ սենյակային ջերմաստիճանում հանգստանալու:

Այո, շերտավոր խմոր պատրաստելիս պետք է զինվել մեծ համբերությամբ և սիրով պատրաստել խմորը, որպեսզի թխվածքի յուրաքանչյուր շերտ լավ բացվի: 3-րդ անգամ ենք բացում և փակում մեկ ժամ անց, ձեզ չխճճվելու համար նաև գրավոր նշել եմ, այո սա երրորդ անգամն է: Եթե պատրաստվում եք անմիջապես թխվածք թխել, ապա երրորդ անգամ բացել փակելուց հետո սենյակային ջերմաստիճանում կթողնենք ևս մեկ ժամ խմորին հագստանալու և նոր կսկսենք թխել:

Իսկ եթե հաջորդ օրն եք պատրաստվում թխել որևէ շերտավոր թխվածք, ապա սկուտեղով ցելոֆանապատ գիշերը թողեք սառնարանում: Եթե ամբողջը չեք թխելու, և մի քանի օր կամ ընդհուպ մինչև ամիս կարիք չեք ունենալու թխելու մնացած գնդերը, ապա անմիջապես երրորդ անգամ բացելուց հետո արդեն պահեք սառցախցիկում: Խոստանում եմ ձեզ մեր պատրաստած այս խմորից շատ գեղեցիկ շերտավոր գաթայի կտրվածքներ ներկայացնել մեր հաջորդ տեսանյութերից մեկում.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *