Սուրեն Պապիկյանի անձնական տվյալների հրապարակման գործով մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ պաշտոնյայի

Քաղաքացիական պաշտպանություն վարչության նախագահ, ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի անձնական տվյալների հրապարակման վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Ազգային անվտանգության ծառայության նախկին պաշտոնատար անձի:

Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը՝ նշելով, որ նրա լիազորությունները քննիչի որոշմամբ դադարեցվել են:

ՀՔԾ հաղորդագրությունն ամբողջությամբ՝ ստորեւ.

«Անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի հավաքելու, տարածելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված վատ արարք կատարելու՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ վերջինս առանց ծառայողական անհրաժեշտության, օրենքով սահմանված նպատակի և այլ իրավաչափ հիմքերի բացակայության պայմաններում, 2020 թվականի հունվարի իննին ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման աշխատակցին խնդրել է տեղեկատվական շտեմարանում ստուգել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դատվածության մասին տեղեկատվությունը:

Հիշյալ աշխատակիցը ԱԱԾ ստորաբաժանման պետի պահանջով Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից ստացել և վերջինիս է փոխանցել Սուրեն Պապիկյանի դատվածության մասին տեղեկանքը, որը պարունակել է նրա անձնական կյանքի գաղտնիք համարվող, ոչ հանրամատչելի մանրամասն տեղեկություններ դատվածության, դատավճռով նշանակված պատժաչափի և ուրիշ հանգամանքների մասին:

Այդ կերպ ԱԱԾ վերը նշված պաշտոնատար անձը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որով էական վնաս է պատճառել Սուրեն Պապիկյանի իրավունքներին ու օրինական շահերին:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քննիչի կողմից որոշում է կայացվել ԱԱԾ վերը նշված պաշտոնատար անձի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է»:

Հիշեցնենք, որ 2020 թվականի փետրվարի տասներեքին «hraparak.am» կայքում հրապարակվեց «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը» վերտառությամբ մի հոդված, ըստ որի՝ զինծառայության ընթացքում Պապիկյանը վիրավորել է իր հրամանատարին, ինչի համար ազատազրկման է դատապարտված եղել, համաներմամբ՝ ազատ արձակվել: Հաջորդ օրը ֆեյսբուքյան ուղիղ եթերում Պապիկյանը հերքեց, որ ինքը վիրավորել է որեւէ մեկին, բայց հաստատեց, որ դատապարտված եղել է:

Մամուլի հրապարակումների հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՔԾ-ում հարուցվեց քրեական գործ, որով Սուրեն Պապիկյանը ճանաչվեց տուժող:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *