Սևակ Խանաղյանը մեր ազգի ցավը ներկայացրեց Ուկրաինական «X ֆակտոր » նախագծում և …

Սևակ

Թեպետ աթոռներն արդեն զբաղված էին, ժյուրիի անդամները չկարողացան դիմակայել երգչի հզոր ձայնին:

Սևակը ամբողջ ազգի ցավը ներկայացնելով հեղինակային «Возвращайся» երգի մեջ, կարողացավ գրավել ոչ միայն ժյուրիի, այլ նախագծի մյուս մասնակիցների սրտերը, արժանանալով նրանց ծափահարություններին:

Հաջորդ փուլ անցնելու գրավականը հենց նրանում էր, որ մեր հայրենակիցը կատարեց հեղինակային երգ, քանի որ այն բացահայտում է արտիստին որպես անհատականություն, ստեղծագործ էակ:

Սևակը պատմում է, որ լինելով երեխա և չհասկանալով ինչ է կատարվում, լսում էր թե ինչպես են մայրերը և կանայք լաց լինում ,ակամայից տխրում էր:

Նրա հեղինակային երգը մեր ժողովրդի պատմության մի մասնիկն է, ինչը ավելի է պարտավորեցնում պատվով կատարել այն:

Նա մեծ ցավով նստեց աթոռին, որը զբաղեցնում էր ընկերը:

Շտապենք հիշեցնել, որ հայերիս սպասումներն արդարացան: Ս. Խանաղյանը եզրափակչում հայտնվելով Detach խմբի հետ՝ փայլուն հաղթանակ տարավ:

Տեսանյութը` ստորև.

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *