20-րդ ծրագրում փոփոխություններ են կատարվել, ովքե՞ր կարող են օգտվել

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ ծրագրում կատարվել են փոփոխություններ: Կառավարությունից մանրամասնում են, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող տնտեսավարողների դեպքում հիմք են ընդունվում 2019 թվականի վերջին հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկային հաշվարկում արտացոլված տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի կոդը և տեսակարար կշիռը:

2020 թվականին հիմնադրված կամ 2020 թվականին գործունեության տեսակը փոխած միկրոձեռնարկատիրության սուբյեկտները շահառու հանդիսանալու համար պետք է https://dimum.ssa.am/ կայքում լրացնեն գործունեության հիմնական տեսակը կամավոր հայտարարագրելու մասին դիմում:

Շահառուները կարող են դիմել https://dimum.ssa.am/ կայքի միջոցով հուլիսի 3-ից: Վերջնաժամկետը հուլիսի 15-ն է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում մանրամասնել է.

20-րդ ծրագրի միանավագ 68.000 դրամ աջակցությունից կարող են օգտվել այն քաղաքացիները, ովքեր մարտի 1-ից հունիսի 15-ը առնվազն 1 օր հանդիսացել են նշված ոլորտների վարձու աշխատողներ (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներ) կամ անհատ ձեռնարկատերեր՝

1) հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ.
2) հանրային սննդի ծառայություններ.
3) զբոսաշրջային ծառայություններ.
4) նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ).
5) սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ).
6) զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն.
7) կինոթատրոնների գործունեություն.
8) լուսանկարչության բնագավառում գործունեություն.
9) ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ.
10) կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում.
11) ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն.
12) խաղատների գործունեություն.
13) առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ:

Կատարված փոփոխությամբ այս ցանկին ավելացել են նաև միկրոձեռնարկատիրության սուբյեկտները: Ըստ նախնական տվյալների ծրագրից կօգտվի 37 հազար քաղաքացի, բյուջեն կազմում է 2.5 միլիարդ դրամ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *