Կապանում բացվում է աննախադեպ երկարությամբ զիփլայն…

10 հազար դրամ 1 րոպե էքստրեմալ հաճույք ստանալու համար:

Կապանում ձեռնարկվում է տարածաշրջանում նմանը չունեցող զիփլայնի կառուցումը:

8 ամիս տևած աշխատանքը կավարտվի հաշված օրերից, իսկ գործարկման սկիզբը կախված է համավարակի ընթացքից: Տևողությունը կլինի 50 վայրկյանից 1 րոպե, արագությունը մոտավոր 90-100 կմ/ժ:

Օգտագործվել է միջազգային չափանիշներին համապատասխան անվտանգության համակարգ և տեխնիկա: Աշխատողներն կունենան հատուկ սերտիֆիկացում:

Տարիքային սահմանափակումներ չկան: Կարող են օգտվել մինչև 150կգ քաշ ունեցողները:

Մտահղացման հեղինակը Կապանի բնակիչ Դավիթ Սողոմոնյանն է:

Այն առաջին հերթին կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: Զբոսաշրջիկների համար թռիչքը կարժենա 15 հազար դրամ, կկազմակերպվի նաև քայլարշավ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *