Ծնվել է Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (ֆոտո)

Ծնվել է հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի զույգերի մեկի` Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի առաջնեկը:

Րոպեներ առաջ Միհրան  Ծառուկյանը իր սոցիալական կայքերում որդու հետ լուսանկար է հրապարակել։ «Ծառուկյան Ռոբերտ Միհրանի 04.07. 2020», — լուսանկարին կից գրել է Միհրանը։ Նշենք, որ որդուն Միհրանն իր հոր անունն է տվել։

Փոքրիկի սեռը նրանք հայտնել են «Արմենիա» հեռուստաընկերության նախաձեռնած համերգային երեկոյի ժամանակ՝ կտրելով հատուկ պատրաստված տորթը:

Միհրանը խոստացավ, որ իրենց փոքրիկի օրորոցայինն ինքն է երգելու.«Մեր շատ սիրելի ընկերներ Ավետ Բարսեղյանն ու Մարտին Միրզոյանը մի գեղեցիկ երգ են գրել նրա համար: Հուսով եմ, որ շատ ու շատ փոքրիկների սիրելի օրորոցայինը կդառնա»,-նշել է երգիչը, սեր խոստովանել Արփիին եւ հավելել, որ երգը կոչվում է «Հոր օրորը»:

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *