ՀՐԱՇԱԼԻ ԼՈՒՐ. ՌԴ քաղաքացիություն կարող են ստանալ բոլոր նրանք, ովքեր ծնվել են ԽՍՀՄ-ում

Տեղի ունեցող գլոբալ իրադարձությունների հետ կապված, Ռուսաստանի Պետդուման առաջարկել է տրամադրել ՌԴ անձնագիր բոլոր նրանց, ովքեր ծնվել են Խորհրդային Միությունում: Այժմ ԽՍՀՄ բոլոր նախկին քաղաքացիները ցանկության դեպքում կկարողանան ձեռք բերել Ռուսաստանի քաղաքացիություն:

Ըստ առաջարկի, այս պահի դրությամբ անհրաժեշտ չի լինի հավաքել անսահման թվով փաստաթղթեր: Նույնիսկ անհրաժեշտ չի լինի հրաժարվել առաջին քաղաքացիությունից: Այս տեղեկությունը հրապարակել է « Рамблер» էլեկտրոնային թերթը:

Ըստ աղբյուրի, Ռուսաստանի Դաշնության Պետդուման հաստատել է այն նախագիծը, ըստ որի պետք է պարզեցվի Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու կարգը բոլոր ԽՍՀՄ-ում ծնված անձանց համար:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է մշակել Ռուսաստանի քաղաքացիություն շնորհելու արագ ընթացակարգ ռուսաց լեզվի և մշակույթի կրողներին, նրանց սերունդներին, ովքեր ծնվել են ինչպես Ռուսաստանի Կայսրությունում, այնպես էլ Խորհրդային Միությունում, նրանց, ովքեր ցանկանում են ընդմիշտ տեղափոխվել Ռուսաստան:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *