Մեր հայրենակցուհի Անուշ Թորանյանը հաղթել է թուրք մրցակցին և ընտրվել Փարիզի փոխքաղաքապետ

Փարիզի գործող քաղաքապետ Անն Իդալգոյի քաղաքական ուժը ներկայացնող 29-ամյա Անուշ Թորանյանն ընտրվել է Փարիզի փոխքաղաքապետ։
Նա Twitter–ի իր էջում շնորհակալություն է հայտնել իրեն վստահելու համար` հավելելով, որ պատասխանատու է լինելու հասարակական կյանքի և հանրային քննարկումների համար:

Ի դեպ, Փարիզի փոխքաղաքապետի պաշտոնի համար ընտրապայքարում «Սոցիալիստական կուսակցության» թեկնածու Անուշ Թորանյանի մրցակիցը Եվրախորհրդարանի անդամ, ազգությամբ թուրք Ագնես Էվրենն էր:

Այսպիսով, նա հայկական ծագում ունեցող առաջին ընտրված ներկայացուցիչն է Փարիզի քաղաքապետարանում նման բաձր պաշտոնում։ Անուշ Թորանյանը ծնվել է Ֆրանսիայում, 1991 թվականին: Նա 2018 թվականին ընտրվել էր Հայ բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի գրասենյակի տնօրեն։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *